HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Արցախից բռնի տեղահանվածները Հայկական Կարմիր խաչի մարդասիրական կայանում (լուսանկարներ)

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Սյունիքի մարզի Կոռնիձորի մարդասիրական կայանի կետերում ընդունում է Արցախից բռնի տեղահանված անձանց։

ՀԿԽԸ հատուկ պատրաստվածություն անցած կամավորներն այդ կետերում օգնում են գրանցման աշխատանքներում, տրամադրվում է առաջին օգնություն, հոգեբանական առաջին աջակցություն և ուղղորդում՝ հոգեբանների և արագ արձագանքման թիմերի կողմից, ինչպես նաև՝ ջուր, չոր սնունդ և հեռախոսի մարտկոցի լիցքավորման սարքեր։ Հայկական Կարմիր խաչի ընկերության «Որոնում» ծառայությունն իրականացնում է ընտանեկան կապերի վերամիավորման գործառույթներ՝ անհայտ կորած անձանց տվյալների գրանցում և հավաքագրում, հեռախոս չունեցող անձանց հնարավորություն է տրվում կապ հաստատել հարազատների հետ։ 

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արցախից Հայաստան է մուտք գործել բռնի տեղահանված 6650 անձ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter