
Վարչապետն ընդունել է ՌԴ Ներքին գործերի նախարարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին: Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը:
«Վարչապետը կարևորել է երկու երկրների ՆԳՆ-ների միջև սերտ համագործակցությունն ու հետևողական աշխատանքները հանցավորության դեմ պայքարում և այլ ուղղություններով:
Պարոն Կոլոկոլցևն անդրադարձել է հայաստանյան գործընկերների հետ քննարկումների արդյունքներին և համատեղ ծրագրերին»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել