
150 տոննա հումանիտար բեռ, ևս 65 տոննա ալյուր Արցախ են հասցրել ռուս խաղաղապահները և Կարմիր խաչի կոմիտեն
Ռուսական խաղաղապահ առաքելության կողմից՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Արցախ է հասցվել մոտ 150 տոննա հումանիտար բեռ (ալյուր, աղ, ձեթ, խմորիչ, օրապահիկ):
Եվս 65 տոննա ալյուր՝ կրկին Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Արցախ է տեղափոխվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել