Ցուցարարները փակել են Հանրապետության հրապարակ մտնող ճանապարհները
Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության օրը, Հանրապետության հրապարակում հավաքված մարդիկ փակել են հրապարակ տանող ճանապարհները: Ցուցարարները պահանջում ՀՀ կառավարությունից գործուն քայլեր ձեռնարկել արցախցիների անվտանգությունն ապահովելու համար։
Բողոքի ակցիայի մասնակից արցախցիները փորձում էին կապվել իրենց՝ Արցախում մնացած հարազատների հետ, ոմանք արդեն երկրորդ օրն է՝ ոչ մի լուր չունեն նրանցից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ից ադրբեջանական զինված ուժերը հարձակվել են Արցախի վրա՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները՝ բնակելի շենքեր, դպրոցներ: Կան բազմաթիվ վիրավորներ և զոհեր:
Սեպտեմբերի 20-ին, հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուս խաղաղապահների միջնորդությամբ։ Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Ադրբեջանի Եվլախ քաղաքում Ղարաբաղի և Ադրբեջանի միջև տեղի են ունեցել բանակցություններ: Արդյունքները դեռ չեն հրապարակվել:
Մեկնաբանել