
Վահե Ավետյանը գիտակցության չի եկել
Հունիսի 17-ին «Հարասնաքար» համալիրի անվտանգության աշխատակիցների կողմից դաժան ծեծի ենթարկված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։
«Այս պահի դրությամբ Վահե Ավետյանը գտնվում է անգիտակից վիճակում, այս օրերի ընթացքում ոչ մի փոփոխություն չի նկատվել, նրա վիճակը գնահատում ենք ծայրահեղ ծանր»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ Հայկ Անտոնյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել