
Ազգային ժողովում է՞լ են պոռնո նայում
Այսօր ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ԱԺ ճեպազրույցին լարված տեսք ուներ: Նա այնքան էր հուզվել, որ մայիսի 28-ի հանրապետության տոնը շփոթեց Անկախության հռչակագրի օրվա հետ: Երբ լրագրողներն ուղղեցին պատգամավորին, ի վերջո շտկեց իրավիճակը. «Մի խոսքով` առաջին հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս»:
Հովհաննես Մարգարյանի համար դա միակ «փորձությունը» չէր: Լրագրողներից մեկը հարց տալուց առաջ նախ ասաց, որ իր հարցից պատգամավորը թող չնեղանա, վերջինս էլ հաստատեց, որ «չէ, չեմ նեղենա, ինչի՞ նեղենամ»: Իսկ հարցը վերաբերում էր վերջերս Ազգային անվտանգության խորհրդի Հայաստան-Եվրամիություն նիստում պաշտոնյաներից մեկի հեռախոսով պոռնո-կայքերից էրոտիկ բնույթի կադրեր նայելուն: Կադրում տպավորությունն այնպիսին էր, որ պաշտոնյան ձանձրույթից է այդ նկարները նայում: Լրագրողը Հովհաննես Մարգարյանից հետաքրքրվեց` իր կուսակից ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն իր վրա աշխատու՞մ է, որ այսուհետ հետաքրքիր լինի մարդկանց համար, որպեսզի իր ելույթների ժամանակ «նման բաներով չզբաղվեն»:
«Յուրաքանչյուր մարդու տեսակ, ավելի ճիշտ պաշտոնատար անձ, արտացոլում է իր կերպարը ցանկացած քննարկումների ժամանակ, եւ որեւէ մեկը դրա համար պատասխանատվություն չի կարող կրել: Ազգային ժողովում էլ ենք մենք նման դեպքերի հանդիպել, երբ տեսել ենք, որ նստած թերթում են, խաղեր են խաղում»,- ասում է Հ. Մարգարյանը:
Նրա կարծիքով հավաքվածներիցս յուրաքանչյուրն էլ տարբեր պատճառաբանությամբ կարող ենք զբաղվել «այլ բանով»:
«Փառք Աստծո, որ պարզվել է, թե ով է նայողը: Այսօրվա դրությամբ բոլոր նիստերը, որ Հայաստանում վարվում են ազգային անվտանգության հետ կապված, դրանք բոլորն էլ հետաքրքիր են: Մարդու տեսակ կա չէ՞, մարդ կարող է լինել, եւ նողկալի եւ առաքինի, պարզից էլ պարզ է»,- հավելեց ՕԵԿ-ական պատգամավորը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել