HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Հրաշքներ ընտրատեղամասում

Կենտրոն ընտրատարածքի Բաղրամյան 3 հասցեում գտնվող Գրողների միության շենքում տեղակայված 9/58 և 9/59 ընտրական տեղամասերում ընտրության ավարտից 15 րոպե առաջ երկու ընտրատեղամասերի հանձնաժողովի անդամներին զարմացրեց մի «հրաշք». 9/59 ընտրատեղամասում գրանցված և քվեախցիկում իր ընտրությունը կատարած ընտրողը քվեաթերթիկով ծրարով հասել էր նույն հարկի, բայց մյուս ծայրում գտնվող 9/58 ընտրական տեղամաս և պատրաստվում էր այդտեղի քվեատուփի մեջ գցել ծրարը: Վերջին պահին հասկանալով եղելությունը՝ շփոթված ընտրողին հանձնաժողովի անդամներն ուղեկցեցին «մայր» ընտրական տեղամաս:

9/59 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սամվել Ներսիսյանից, որը նույնպես զարմացած էր, փորձեցինք հասկանալ՝ ինչպես կարող էր տեղի ունենալ այդ շփոթը. «Ընտրողը հարցրել է՝ որտեղ է քվեատուփը, հանձնաժողովի անդամը ձեռքով ցույց է տվել տուփը, բայց ընտրողը սխալ է հասկացել ուղղությունը և հասել է կողքի ընտրատեղամաս»։

ժամը 19:45-ի դրությամբ 9/59 ընտրական տեղամասում գրանցված 2060 ընտրողներից մասնակցել էր 602 մարդ: 9/58 ընտրական տեղամասում գրանցված 1918 ընտրողից քվեարկել էր 524 մարդ:

Ընտրողների ցածր ցուցանիշների վրա նույնիսկ չկարողացավ ազդել ընտրության եկած «Աստղային պատերազմներ»-ի փոքրիկ իմաստուն «Յոդան»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter