HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

4/44 ընտրատեղամասում ընտրողների մեծ հոսք սպասում են երեկոյան ժամերին

Երևանի 4/44 ընտրատեղամաս մտնելիս քաղաքացիներին դիմավորում են ArtLunch բուֆետների ցանցի տարբերանշանը եւ պատից կախված ուտեստների պատկերները։

Ընտրատեղամասի նախագահն ասում է, որ վաղը ընտրարեղամասը նորից կդառնա ճաշարան։ Այս տարածքը ArtLunch-ը վարձակալում է Երևանի «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ից։

Նախկինում 4/44 ընտրատեղամասի համար տրամադրել են մետրոպոլիտենի գլխավոր շենքի մուտքը, բայց հիմա մուտքը դարձել է անցակետ, այդ պատճառով էլ ընտրատեղամասը տեղափոխել են կողքի տարածք։

4/44-ի ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն ասում է, որ ArtLunch-ը ժամանակավոր ընտրատեղամաս դարձնելու եւ կահավորելու գործում իրեն օգնել են մետրոպոլիտենի աշխատակիցները։ «Եթե երկրորդ փուլ լինի, ճաշարանը նորից պիտի ձեւափոխենք ընտրատեղամասի»,- ժպտալով ասում է նա։

Հանգիստ մթնոլորտ է այստեղ, ինչպես եւ Արաբկիրի այլ ընտրատեղամասերում, որոնք հասցրել ենք դիտարկել, մասնակցությունը բավականին պասիվ է։ Ասում են՝ ընտրողների հիմնական հոսքը սովորաբար սկսվում է երեկոյան ժամերին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter