Մեքենան բախվել է ծառերին. վարորդի վիճակը բավարար է, ուղեւորինը՝ ծանր
Հունիսի 27-ին՝ ժամը 02.11-ին, ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ–Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 20 ՏՏ 299 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1991 թ. ծնված Նիկոլ Սարգսյան) դուրս է եկել ճանապարահի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի ծառերին:
Պատահարի հետևանքով Ն. Սարգսյանը և ուղևոր Գոռ Կարապետյանը մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայից գազի արտահոսքը:
Ըստ բժիշկների` Ն. Սարգսյանի առողջական վիճակը բավարար է, իսկ Գ. Կարապետյանինը` ծանր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել