
Արցախի Հանրապետության արտգործնախարարն ընդունել է Բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է Բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրա հետ Երևան ժամանած Միջազգային Քրիստոնեական համերաշխություն (CSI) քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպության և Մարդասիրական օգնություն բարեգործական կազմակերպության (HART-Humanitarian Aid Relief Trust) անդամներին։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Սերգեյ Ղազարյանը հյուրերի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից Արցախի՝ արդեն 9 ամիս շարունակվող պաշարման հետևանքով առաջացած հումանիտար աղետին առնչվող հարցեր։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել