
Նանսենի թանգարանի պաշտպանները՝ ընդդեմ այգու համար պայքարողների
Այսօր առավոտյան Նոր Նորք վարչական շրջանի բնակիչները նամակ են հանձնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունով.
«Մենք` Նոր-Նորքի բնակիչներս, տեղեկանալով, որ վաղը քաղաքապետարանի շենքի դիմաց որոշ մարդկանց կողմից, ովքեր իրենց հորջորջել են որպես բնության պաշտպաններ և զբաղված են շահարկումներով, նախապատրաստվում են բողոքի ակցիա ընդդեմ Նանսենի անվան թանգարանի շինարարության, որոշեցինք հանդես գալ նախաձեռնությամբ և ստորագրահավաք անցկացնել ` ի պաշտպանություն թանգարանի կառուցման:
Մեկ օրվա ընթացքում մենք` թաղամասի բնակիչներս, հավաքել ենք հազարից ավելի ստորագրություն, որոնք դեռ շարունակվում են և մենք պարբերաբար դա կներկայացնենք Ձեզ, որով փաստում ենք, որ համայնքի բնակչությունը ոչ միայն ողջունում է նախաձեռնության հեղինակներին, այլև պատրաստ է հասարակական աջակցությամբ օժանդակել թանգարանի կառուցման աշխատանքների իրականացմանը:
Կից ներկայացնում ենք ստորագրող քաղաքացիների անուն-ազգանունները և նրանց հեռախոսահամարները»:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Մեկնաբանել