HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստություն. ՊԲ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 8֊ին , ժամը 19:05-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Շուշիի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

«Ադրբեջանի ՊՆ-ն կեղծ հաղորդագրությունների տարածմամբ շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստություն»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ օրվա ընթացքում ՊԲ-ն ևս երկու հաղորդագրություն էր տարածել՝ հերքելով Ասկերանի շրջանում ամրաշինական աշխատանքներ կատարելու մասին՝ ադրբեջանական կողմի հաղորդագրությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter