«Ղարաբաղ Տելեկոմը» բաժանորդներին զգուշացնում է «Վայբերի» միջոցով հաքերային հաղորդագրությունների մասին
Վերջին օրերին «Վայբերով» հաքերների կողմից հղումի տեսքով հաղորդագրություններ ու զանգեր են ստացվում, որը հնարավորություն է տալիս կառավարել բաժանորդի հաշիվը: Այս մասին տեղեկացնում են «Ղարաբաղ Տելեկոմից»:
«Զգուշացնում ենք չսեղմել հղումը¸ չպատասխանել զանգին: Եթե արդեն սեղմել եք հղումը, դուրս հանելու համար մտեք Settings -> Account -> Desktop and tablets: Եղեք զգոն»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել