
2023թ. հունվար-օգոստոս ամիսներին ապահովվել է 1 տրլն 422.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
2023 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրլն 422.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 190.8 մլրդ դրամով կամ 15.5%-ով: Այս մասին հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
2023 թ. հունվար-օգոստոս ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 244.8 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 93.4 մլրդ դրամով կամ 61.6%-ով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել