
Արմավիրում կանխվել է քաղաքացու ինքնահրկիզման փորձը
Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 09։17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի հրապարակում քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնահրկիզման փորձը։ Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժին»,- հայտնում է Փրկարար ծառայությունը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել