HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դադարեցվել է Ավան վարչական շրջանի Աճառյան 7 հասցեում գտնվող գազալցակայանի գործունեությունը

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա հրդեհային անվտանգության մասնագետները օգոստոսի 15-ին հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացրել Երևանի Ավան վարչական շրջանի Աճառյան 7 հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանում։ 

ՔՏՀԱ տեսչական մարմնի հաղորդմամբ՝ հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են մարդկանց կյանքի և առողջության համար։

Հաշվի առնելով վերոգրյալը` Տեսչական մարմնի ղեկավարը գազալցակայանի շահագործումը դադարեցնելու որոշում է կայացրել։

Անհատ ձեռնարկատիրոջ առջև գազալցակայանի պահեստարաններում առկա վառելիքն ամբողջությամբ դատարկելու և չեզոքացնելու պահանջ է դրվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter