HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին․ կա մեկ զոհ և երկու տուժած

Սեպտեմբերի 4-ին` ժամը 22։52-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգաշատ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Lada» (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1987 թ.) և «Mercedes» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1982 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Պ․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է նրա մահը:

Փրկարարները ավտոմեքենաներից դուրս են բերել Ա․ Մ․-ին և «Lada» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ. Պ․-ին (ծնված 1994 թ.)․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter