
Հայաստանի ընտրանին սկսել է նախապատրաստությունը թուրքերի ու խորվաթների հետ խաղերին
«Եվրո-2024»-ի ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Թուրքիա-Հայաստան եւ Հայաստան-Խորվաթիա խաղերին ընդառաջ մեր ազգային հավաքականն այսօր սկսել է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: ՀՖՖ-ի տեղեկացմամբ՝ հավաքին արդեն միացել են հետեւյալ ֆուտբոլիստները՝
Օգնյեն Չանչարեւիչ - «Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»
Վարազդատ Հարոյան - «Աստանա»
Կամո Հովհաննիսյան - «Աստանա»
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Վբեյմար Անգուլո - «Ալաշկերտ»
Արտակ Դաշյան - «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»
Արթուր Սերոբյան - «Կասա-Պիա»
Այսօր թիմին կմիանան Գեորգի Հարությունյանը («Կրասնոդար»), Էդուարդ Սպերցյանը («Կրասնոդար»), Ուգոչուկվու Իվուն («Ռուբին») եւ Ստանիսլավ Բուչնեւը («Փյունիկ»), սեպտեմբերի 4-ին՝ Հրանտ-Լեոն Ռանոսը («Բորուսիա» Մ.), Նաիր Թիկնիզյանը («Լոկոմոտիվ»), Լուկաս Սելարայանը («Ալ-Ֆաթեհ») եւ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը («Բոկա Խունիորս»):
Սեպտեմբերի 5-ին հավաքականի շարքերը կհամալրեն Անդրե Չալըշըրը («Բրոմապոյկարնա»), Ստյոպա Մկրտչյանը («Օսիեկ»), Տիգրան Բարսեղյանը («Սլովան»), Վահան Բիչախչյանը («Պոգոն») եւ Սարգիս Ադամյանը («Քյոլն»):
Երեւանյան հավաքից հետո մեր ընտրանին կմեկնի Թուրքիա, որտեղ սեպտեմբերի 8-ին հանդիպելու է տանտերերին: Հիշեցնենք, որ մարտի 25-ին Երեւանում կայացած խաղում թուրքերը հաղթել են 2-1 հաշվով: Սեպտեմբերի 11-ին արդեն Երեւանում մեր ընտրանին կխաղա Խորվաթիայի դեմ, որի հետ «Եվրո-2024»-ի շրջանակներում առայժմ չի հանդիպել:
Հիշեցնենք, որ 4 տուրից հետո ընտրական 4-րդ խմբի առաջատարը Թուրքիան է, որը 4 խաղում վաստակել է 9 միավոր, Հայաստանը 3 խաղից հետո ունի 6 միավոր, Խորվաթիան եւ Ուելսը վաստակել են 4-ական միավոր, չնայած որ խորվաթներն անցկացրել են 2 խաղ, Ուելսը՝ 4: Հետնապահը Լատվիան է, որը 3 խաղից հետո միավոր չի վաստակել:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
Մեկնաբանել