HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Սառնակունք գյուղի մոտակայքում․ կա երկու զոհ

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։58-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ չի հաջողվում կապ հաստատել Երևանից Գորիս քաղաք գնացող ավտոմեքենայի վարորդի հետ, որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ Սառնակունք գյուղի մոտակայքում՝ «Բոչկի Ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել է վթարված «Nissan» մակնիշի ավտոմեքենա․ կա երկու զոհ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter