HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Աղվանի-Տաթև ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 31-ին, ժամը 02։55-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1986 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 15 մետր) և մկրատաձև-կողաշրջված հայտնվել ձորում:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter