
Կանցկացվի բողոքի ակցիա` Նանսենի այգում կատարվող կառուցապատման դեմ
Հունիսի 27-ին՝ ժամ 11:00-ին, Երևանի քաղաքապետարանի առջև կանցկացվի բողոքի ակցիա՝ ընդդեմ Նանսենի այգում կատարվող կառուցապատման:
Նանսենի այգում դեռևս շարունակվում են կառուցապատման աշխատանքները, որոնց օրինական հիմքերը խիստ կասկածելի են. չեն անցկացվել հանրային լսումներ, իսկ քաղաքապետարանը բնակիչների բողոքներին պատասխանել է միայն մամուլի ասուլիսի ձևով, որում հիմնավոր տեղեկատվություն չի տրվել կատարվող աշխատանքների վերաբերյալ:
Հաշվի առնելով այս ամենը և մինչ այժմ կատարված հաջողված ու անհաջող փորձերը՝ հանրային տարածքներն իրենց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու համար, Երևանի և մասնավորապես Նանսենի այգու շրջակա տարածքի բնակիչները նախաձեռնում են բողոքի ակցիա Երևանի քաղաքապետարանի մոտ:
Ակցիայի ժամանակ բնակիչները կպահանջեն, որ քաղաքապետն անձամբ պատասխանի իրենց հարցերին և չեղյալ համարի այն որոշումները, որոնք կայացրել է՝ առանց քաղաքացիներիս համաձայնության:
«Հորդորում ենք բոլոր շահագրգիռ կողմերին իրենց ֆիզիկական ներկայությամբ արտահայտել իրենց բողոքը և դրանով իսկ նպաստել մեր քաղաքի ևս մի հանրային ու կանաչապատ տարածքի պահպանմանն ու նպատակային նշանակությամբ օգտագործմանը»,- կոչ են անում բնակիչները:
Մեկնաբանել