HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Հարությունյանը խորհրդակցությունն է հրավիրել նախկին նախագահների և քաղաքական գործիչների մասնակցությամբ

Արցախի Հանրապետության (ԱՀ) նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ՝ օգոստոսի 28-ին ԱՀ Ազգային ժողովի դահլիճում ընդլայնված խորհրդակցություն է հրավիրվել , որին մասնակցել են ԱՀ Ազգային ժողովի պատգամավորները, կառավարության անդամներ, ԱՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների ղեկավարները, հասարակական մի խումբ գործիչներ, քաղաքացիական հանրության ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։

«Օրակարգում Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի հարցն էր: Նախագահ Հարությունյանը կարևորել է ընդլայնված և ներկայացուցչական ձևաչափով խորհրդակցության փաստի կայացումը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին: Նա անդրադարձել է շրջափակումից առաջ և ընթացքում իրականացված արտաքին քաղաքական ջանքերին և Ադրբեջանի ու միջնորդների կողմից ներկայացված տարբեր առաջարկների:

Նախագահն ընդգծել է, որ Արցախի իշխանությունները շարունակում են պնդել Լաչինի միջանցքի ռեժիմի վերականգնման անհրաժեշտությունը՝ միևնույն ժամանակ պատրաստ լինելով կառուցողական բանակցություններով լուծել ծագած հիմնախնդիրները:
Տեղի ունեցած մտքերի փոխանակության ընթացքում արտահայտվողները ներկայացրել են տեսակետներ Արցախում ստեղծված իրավիճակի հաղթահարման վերաբերյալ:
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր ելույթ ունեցողներին՝ շեշտադրելով, որ իշխանությունները առաջիկա օրերին համապատասխան որոշումները կկայացնեն՝ հաշվի առնելով նաև տվյալ քննարկումների արդյունքները»,- ասվում է Արցախի նախագահականի հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter