HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դաժանաբար սպանել է 87-ամյա քնած հորաքրոջը

Երեկ` ժամը 09.30-ին, մեղայականով ոստիկանության Արթիկի բաժին է ներկայացել Հովտաշեն գյուղի 46-ամյա բնակիչ Դավիթ Խ.-ն  և խոստովանել, որ գիշերը` ժամը 03.00-ի սահմաններում, գնացել է նույն գյուղում միայնակ բնակվող իր հորաքրոջ` 87-ամյա Սեդա Խաչատրյանի տուն, մոտը եղած դանակով մի քանի անգամ հարվածել քնած կնոջն ու հեռացել:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները հայտնաբերել են Ս. Խաչատրյանի դիակը` ձախ քունքի շրջանում ծակած և ջնջխված վնասվածքների հետքերով: Հանցագործության գործիք խոհանոցային դանակը` կոտրված շեղբով, առգրավվել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դավիթ Խ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter