HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սրբալույս Մյուռոնի օրհնությանն ընդառաջ կատարվեց Ձիթայուղի օրհնության կարգ

Օգոստոսի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածի Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Ձիթայուղի օրհնության կարգ։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ՝ երեկոյան ժամերգությունից հետո ձիթայուղով լի արծաթե կաթսան դրվեց մատուռ-մկրտարանի խորանին` փակվելով շղարշե ծածկոցով: Այսուհետ ամեն օր` մինչև Մյուռոնօրհնեքը, Երեկոյան ժամերգությունից հետո կկատարվի հոգևոր պաշտոն՝ շարականներով, աղոթքներով և սուրբգրային ընթերցվածքներով:

Անհրաժեշտ նյութերը ձեռք բերելուց հետո, Մյուռոնօրհնությունից քառասուն օր առաջ, սկսվում է պատրաստության շրջանը՝ Ձիթայուղի օրհնության արարողությամբ։

Սրբալույս Մյուռոնի օրհնությունն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որի ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ Եկեղեցու նվիրական սրբություններով կօրհնի սուրբ Մյուռոնը, որն այնուհետև կբաշխվի Հայ Եկեղեցու բոլոր թեմերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter