Արցախում հաշվառված հղիներին կտրամադրվեն սննդամթերք և հիգիենայի պարագաներ
Արցախի առողջապահության նախարարության և սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության համատեղ ծրագրի շրջանակներում օգոստոսի 24-ից (առավոտյան ժամը 10:00-ից մինչև 14:00-ը) կտրամադրվի սննդամթերքի և հիգիենայի պարագաների տեսքով աջակցություն՝ հանրապետությունում հաշվառված հղիների համար:
Օգնությունը ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ԱՀ ԱՆ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ, համապատասխան տեղամասային մանկաբարձ գինեկոլոգի մոտ:
Տրանսպորտի բացակայության պատճառով շրջաններին դեռևս չի հասցվել նշված օգնությունը: Առաջկա օրերին կկազմակերպվի գործընթացը և շրջաններում հաշվառված հղիները աջակցությունը կստանան շրջանային բուժմիավորումից:
Կից ներկայացվում է փաթեթներում ներառված ապրանքների և հիգիենայի պարագաների ցանկը:
- Ձեթ
- Շաքարավազ
- Բրինձ
- Հնդկաձավար
- Ոսպ
- Հաճար
- Մակարոնեղեն
- Սպագետի
- Թեյ
- Շոգեխաշած տավարի միս
- Անձեռոցիկ
- Ատամի մածուկ
- Օճառ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել