«Շարունակում ենք պայքարը անկախության պահպանման, մեր ժողովրդավարության ձայնն աշխարհում բարձր հնչեցնելու համար». Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության հռչակագրի օրվա առթիվ։ Այն ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի' հայրենակիցներ,
Այսօր նշում ենք Հայաստանի Անկախության հռչակագրի 33-րդ տարեդարձը:
Անկախ պետականության հաստատման գործընթացի մեկնարկն ու դրան հաջորդած տարիները պայքարի, ճգնաժամերի հաղթահարման, նոր իրողությունների լիակատար ընկալման փորձաքարեր էին: Հռչակագիրն իրավական եւ ժողովրդավարական հասարակարգ ստեղծելու մեր հրամայականն է:
Տարիներ անց էլ մենք շարունակում ենք պայքարը մեր անկախության պահպանման, մեր ժողովրդավարության ձայնն աշխարհում բարձր հնչեցնելու համար:
Հռչակագիրն ընդունման պահին շեշտում էր, որ հիմք է նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար:
Այս պատգամն իրականացնելու ճանապարհին ենք դեռ եւ անցյալի դասերը կուտակած փորձ դարձնելով` պետք է առաջ շարժվել` հանուն մեր պետականության եւ մեր ժողովրդի:
Կեցցե' Հայաստանի Հանրապետությունը, փառք եւ խոնարհում անկախության պայքարի մարտիկներին»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել