HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ԱԺ նախագահն ընդունել է ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին

Այսօր Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն ընդունել է ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին:

«Հանդիպմանը կարևորվել է ՆԳՆ դերն ու նշանակությունը երկրում պետական ինստիտուտների բնականոն աշխատանքն ապահովելու և ներքին անվտանգության ու համերաշխության պահպանման գործում:

Կարեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Ազգային ժողովի և համապատասխան հանձնաժողովների հետ: ՆԳ նախարարը վստահեցրել է, որ ՆԳ համակարգը, հատկապես Ոստիկանությունը, ամեն ջանք գործադրելու է հանրային  անվտանգությունն ապահովելու և անօրինականություններն ու սանձարձակությունները զսպելու ուղղությամբ:

Հատուկ քննարկման նյութ են դարձել ԱՀ քաղաքացիական պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր:

Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարսել Պետրոսյանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter