HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ դատի Կանադայի հանձնախումբը հանդիպել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիին

Հայ դատի Կանադայի հանձնախումբը օգոստոսի 19-ին Մոնրեալի հայկական կենտրոնում հանդիպում է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տիրող օրհասական իրավիճակը և բնակչության ապահովությանն ու անվտանգությանը սպառնացող շրջափակման խնդիրը։ Այս մասին հաղորդում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը։

«Հայ դատի հանձնախմբի կողմից վերստին շեշտվել է Արցախի ժողովրդի ազգային ինքնորոշման իրավունքի իրացման կարևորությունը, այն ընդգծմամբ, որ դա Արցախի ժողովրդի անվտանգ ու խաղաղ կենսագործունեության միակ երաշխիքն և, որ Արցախը երբեք չի կարող ենթարկվել Ադրբեջանին ու դառնալ ցեղասպանության զոհ։

Հայ դատի հանձնախումբը Կանադայի արտաքին գործերի նախարարին քաղաքական ու դիվանագիտական առաջնահերթությունների թղթածրար է փոխանցել, որը Կանադայի կառավարության համար կարող է օգտակար լինել Արցախում ստեղծված ճգնաժամի հաղթահարման գործում։

Իր հերթին նախարար Ջոլին տեղեկացրել է սեպտեմբերին ՀՀ-ում, իր մասնակցությամբ, Կանադայի դեսպանատան պաշտոնական բացման մասին»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter