Աշխարհի խոշոր քաղաքաներում այս պահին ընթանում են միաժամանակյա հավաքներ՝ Լաչինի միջանցքի բացման պահանջով
Երևանում (ՄԱԿ հայաստանյան գրասենյակ), Ստեփանակերտում (Վերածննդի հրապարակ), Նյու Յորքում (ՄԱԿ-ի գլխամաս), Լոնդոնում (Տրաֆալգարյան հրապարակ), Վանաձորում (Արցախի պուրակ), Կապանում, Վիեննաում, Փարիզում և այլ խոշոր քաղաքաներում այս պահին ընթանում են միաժամանակյա հավաքներ։
«Այս միասնական գործողության հիմքում հավաքական հանձնառությունն է՝ ուժեղացնել արցախահայության ձայնը, որպեսզի լսի ամբողջ աշխարհը: Խաղաղ բողոքի ակցիաների, ազդեցիկ ելույթների և անզիջում միասնության միջոցով մենք կստիպենք արդարության և մարդասիրության մեր պահանջը հասանելի դառնա աշխարհի բոլոր անկյուններում:
Հիմնական նպատակներ.
-Բացել Բերձորի/Լաչինի միջանցքը, վերջ դնել Արցախի պաշարմանը
-Պաշտպանել արցախահայության հիմնարար իրավունքները
-Նպաստել հումանիտար աղետի և ճգնաժամի վերացմանը
Յուրաքանչյուր ձայն, յուրաքանչյուր սրտի զարկ արձագանքն է Արցախի հայ ժողովրդի ուժեղ ոգու։
Միասին մենք կազդենք իրավիճակի վրա՝ առաջացնելով փոփոխություն, որը կարձանագրվի հրատապ ընթացքով: Միացե՛ք գլոբալ միավորմանը հանուն Արցախի և դարձե՛ք ստեղծվող պատմության մի մասը»,- նշվում է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ։
Երևանում ընթացող հավաքին ուղիղ միացմամբ կարող եք հետևել ստորև․
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել