HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Հարությունյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել Արցախի կառավարությունում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 18-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ԱՀ կառավարության անդամները, պետական կառավարման այլ մարմինների ղեկավարները, դատական ու իրավապահ համակարգի ղեկավար կազմի ներկայացուցիչները: Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Քննարկվել են Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության պատճառով Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները և դրանց դիմագրավման ուղղությամբ իշխանությունների քայլերը: Խորացող հումանիտար աղետի հետևանքների վերաբերյալ տեղեկություններ են հաղորդել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը, գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը:

Նախագահ Հարությունյանը, ներկայացնելով արտաքին քաղաքական դաշտում վերջին զարգացումները, ընդգծել է Արցախի շուրջ տեղի ունեցող միջազգային գործընթացների կարևորությունը առկա մարտահրավերների հաղթահարման հարցում: Մի շարք հրատապ խնդիրների վերաբերյալ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել: Նախագահը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին տվել է մի շարք հանձնարարականներ»,- ասվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter