HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՆԳ նախարարն ընդունել է ԱՄԷ դեսպանին

Օգոստոսի 18-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ Մուլլային։
Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Վահե Ղազարյանը ողջունելով դեսպանին՝ շնորհավորել է նշանակման կապակցությամբ։
«Վահե Ղազարյանը բարձր է գնահատել ՀՀ ներքին գործերի նախարարության և ԱՄԷ դեսպանության միջև ձևավորված սերտ համագործակցությունը: Նա նաև ներկայացրել է նախարարության կազմավորման և ենթակա ծառայություններում իրականացվող բարեփոխումների մասին։
ՆԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ երկկողմ փոխգործակցությունն ավելի կզարգանա, և վերահաստատել է այդ ուղղությամբ հայկական կողմի պատրաստակամությունը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Նարիման Ալ Մուլլան մատնանշել է երկու երկրների բարեկամական հարաբերություններն ու պատրաստակամություն է հայտնել համագործակցել մի շարք ուղղություններով։
Այս համատեքստում Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը խոսել է Ջրային պարեկային ծառայության ստեղծման մասին։ Հայտնելով, որ ծառայությունը կսկսի գործել ամիսներ անց՝ փոխնախարարը ներկայացրել է այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ հատկապես առանձնացնելով ծառայողների վերապատրաստման և նյութատեխնիկական բազայի ձևավորման գործընթացները։ ՆԳ նախարարի տեղակալն առաջարկել է ոլորտի վերաբերյալ համագործակցության հնարավոր ուղղություններ։
Հանդիպմանը քննարկվել են նաև ծառայություններում նոր տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունները, ինչպես նաև Փրկարար ծառայության ոլորտում փոխգործակցության վերաբերյալ հարցեր»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter