Ադրբեջանական զինուժը կրակել է Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ. Արցախի ՊՆ
Արցախի Պաշտպանության նախարարությունը կեղծիք և ապատեղեկատվություն է որակում Ադրբեջանի ՊՆ հաղորագրությունն այն մասին, թե «այսօր՝ օգոստոսի 17-ին, 11:55-ին կրակային աջակցմամբ հայկական կողմը փորձել է ամրաշինական աշխատանքներ իրականացնել, որոնք իբր խափանվել են ադրբեջանական ԶՈՒ ձեռնարկած միջոցառումների արդյունքում»։
Ավելի վաղ Արցախի ՊՆ-ն հայտնել էր, ադրբեջանական զինուժը ժամը 11:30-ի սահմաններում կրակ է բացել Սարուշենի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող կոմբայնի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք։
«Հայկական կողմում կորուստներ չկան։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- նշել էր Արցախի ՊՆ լրատվական ծառայությունը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել