HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ԱԺ նախագահն ու ԱԽ քարտուղարը քննարկել են անվտանգային իրավիճակը

Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն օգոստոսի 17-ին ընդունել է Արցախի Անվտանգության Խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանին:

«Կողմերը քննարկել են հանրապետությունում առկա խնդիրները, այդ թվում՝ անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր:

Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել կազմակերպչական աշխատանքների թերացման և արտախորհրդարանական որոշ ուժերի անհեռատես ու պետական անվտանգությանը վնաս հասցնող քայլերին։

Դավիթ Իշխանյանը կարևորել է հրատապ հարցերի օրակարգով ԱԽ նիստ հրավիրելու անհրաժեշտությունը։ Մեկնարկած հանդիպումների շարքը, ըստ ԱԺ նախագահի, նպատակ է հետապնդում վերականգնելու միջհամագործակցային կապը օրենսդիր, գործադիր և դատական մարմինների, ինչպես նաև հանրապետությունում գործող տարբեր կառույցների հետ»,- ասված է Արցախի ԱԺ տարածած հաորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter