HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Ոսկեհատ գյուղի սկզբնամասում․ կա զոհ

Օգոստոսի 17-ին, ժամը 08։52-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ոսկեհատ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 2001 թ.), դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել դաշտամիջյան հատվածում․ ավտոմեքենայից մոտ 50 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է վարորդի դին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter