HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ Գավառ քաղաքից Գանձակ գյուղ տանող ավտոճանապարհին․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան

Օգոստոսի 16-ին, ժամը 21:19-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասից Գանձակ գյուղ տանող ավտոճանապարհին այրվում է տան տանիք:

Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

«Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտեխսպասարկման բազմաֆունկցիոնալ սրահի ավտոտնակ պահեստներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:14-ին, մարվել՝ օգոստոսի 17-ին, ժամը 00:25-ին:

Այրվել են 1.3 տոննա բենզին, 300-400 կգ քարածուխ, տանիքի (ընդհանուր մակերես՝ 300 քմ) 150 քմ հատվածը, 40 սեղան, 150 աթոռ, 12 անվադող, մոտակայքում կայանած «ԳԱԶ-52» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և առջևի անվադողերը:

Հրդեհի հետևանքով վնասվել են 50-60 քմ բետոնե կառուցատարրեր:

Փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter