HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սելավաջրերը քանդել են Ձորագետի ճանապարհները

Երեկ` ժամը 16.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ տեղացած հորդառատ անձրևներից առա­ջացած սելավաջրերը քանդել են Լոռու մարզի Ձորագետ գյու­ղի գյուղամիջյան ճանապարհները, ողողել Վանաձոր-Ալա­վեր­դի ավտոճանապարհը` դարձնելով դժվար անցանելի: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ սելավաջրերի հոսքը դադարել է, վնասվել են գյուղամիջյան ճանապարհները, իսկ Վանա­ձոր-Ալավերդի ավտոճա­նա­պար­հը լցվել է ջրաբերուկներով: ճանապարհի մաքրման աշ­խա­տանք­ներն իրականացվում են «Լոռու ճանշին» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով: Ժամը 18.00-ի դրությամբ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհն անցանելի է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter