HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են Արցախի հումանիտար ճգնաժամը

Այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին հաղորդում է երրորդ նախագահի գրասենյակը։

«Զրույցի ընթացքում առանձնակի կարևորվել և հանգամանալից անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով արդեն ութ ամիս Արցախում շարունակվող և օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամին, Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների դեմ իրականացվող ակնհայտ ցեղասպանական քաղաքականությանը:

ՀՀ երրորդ նախագահը և ԱՄՆ դեսպանն անդրադարձել են նաև ՀՀ ներքաղաքական և ժողովրդավարական խնդիրներին, տարածաշրջանի իրավիճակին և զարգացումներին, Արցախի հարցում ՀՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի, ՀՀԿ Գործադիր մարմնի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներ»,- ասվում է երրորդ նախագահի գրասենյակի: տարածած հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter