Շիրակի մարզում տեղի ունեցած վթարից տուժածներից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Շիրակի մարզում տեղի ունեցած վթարից տուժածներից 6-ը շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում:
Նրանցից երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, երեքինը` ծանր կամ կայուն ծանր:
Տուժածներից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 11 քաղաքացի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել