HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

4 նոր մեքենա՝ Երևանի աղբահանության համար

«Մազ» մակնիշի աղբատար 4 նոր մեքենաները համալրել են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ավտոպարկը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից:

«Նոր աղբատար մեքենաները համայնքը գնել է մոտ 196 մլն դրամով՝ գործարանային երկու տարվա երաշխիքով:

Շաբաթներ առաջ քաղաքում ծագած աղբահանության խնդիրն արդեն լուծված է. վստահեցնում է հիմնարկի տնօրենը: Պատճառը մեքենաների անսարքությունն էր։ Անվադողերից մինչև կենցաղային տեխնիկա. հաճախ քաղաքացիները աղբամանների մոտ են թողնում շինարարական աղբ, ինչն էլ լրացուցիչ բարդացնում է աշխատանքը և պատճառ դառնում մեքենաների խափանման:

Երևանում աղբահանությունն իրականացվում է շուրջօրյա` երկու հերթափոխով: Ամռան այս ամիսներին օրական 150-180 տոննա աղբ է տեղափոխվում աղբավայր:

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է հաջորդ տարի ևս ձեռք բերել աղբատար ու փողոցների մաքրման համար անհրաժեշտ տեխնիկա»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter