«Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի կոչը
«Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեն 2012թ. հուլիսի 19-ին կայանալիք ԼՂՀ նախագահի ընտրությունները դիտարկում է որպես Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարության զարգացման և կայացման կարևոր փուլ: 2012թ. հուլիսի 19-ը պետք է հենման կետ դառնա անկախ հանրապետության ուղղությունների և առաջնահերթությունների ձևավորման մեջ, ինչպես նաև սեփական երկրի կառավարման գործում ժողովրդի մասնակցության համար:
Հարկավոր է ապահովել ԼՂՀ քաղաքացիների կամքի ազատ և թափանցիկ արտահայտումը: Հարցականի տակ է դրված ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, այլև ամբողջ հայության ապագան, նրա կարողությունը՝ գրագետ և ադեկվատ արձագանքել տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներին: Ոչ միայն ներկայիս նախագահական ընտրությունների կայացած լինելը, այլև ԼՂՀ գոյությունը շատ բանով կախված կլինի նրանից, թե ինչքանո՞վ են պատրաստ իշխանությունները և ժողովուրդը հետևել Ազատության ոգուն:
Այս նպատակով «Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեն կոչ է անում ամբողջ հայությանը, Հայաստանի և Սփյուքի ոչ կառավարական կազմակերպություններին ակտիվ մասնակցություն ունենալ ընտրական ամբողջ գործընթացի հսկողությանը, ներառյալ ԼՂՀ նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը, բուն ընտրությունները և հատկապես դրանց արդյունքների հաշվարկումը՝ նպատակ ունենալով ԼՂՀ-ում վստահության և ժողովրդավարության մթնոլորտի ստեղծումը:
Ստեփանակերտ
25 հունիսի, 2012
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել