«Սևան» ՔԿՀ-ում դատապարտյալի համար բերված սառնարանից հայտնաբերվել են 14 հատ բջջային հեռախոս և այլ իրեր
Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը հայտնում է, որ օգոստոսի 11-ին՝ ժամը 16:45-ի սահմաններում, Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման և օպերատիվ բաժինների ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել քաղաքացու կողմից դատապարտյալի անվամբ բերված սառնարանը:
Զննությամբ սառնարանի միջնահարթակից հայտնաբերվել են թափանցիկ, կպչուն ժապավենով և շինարարական փրփուրով քողարկված մոտ երկու տասնյակ արգելված իրեր, մասնավորապես՝ 14 հատ բջջային հեռախոս, 4 USB լար և բաժանորդային քարտ:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել