HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի պատմական առավելագույն ջերմաստիճանների գերազանցումներ են գրանցվել

Վերջին 4 օրերին հանրապետության տարածքը գտնվել է Արաբական թերակղզուց ներթափանցած արևադարձային տաք օդային ալիքների գոտում, որը հանրապետության ողջ տարածքում ձևավորել է խիստ բարձր ջերմային ֆոն` նորմայից բարձր 5-7 աստիճանով:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» հաղորդմամբ՝ ամենաբարձր ջերմատիճանները հանրապետությունում օգոստոսի 12-ին գրանցվել են.

Երևանում` +41.0 °C,

Մերձավանում՝ +40.5 °C,

Արտաշատում՝ 40.4 °C,

Աշտարակում՝ +40.0 °C:

Դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են տվյալ օրվա երբևէ գրանցված պատմական արժեքները.

Երևանում՝ 0.7 °C -ով (վերջին անգամ +40.3 °C, 2006թ.),

Մերձավանում՝ 0.5 °C -ով (վերջին անգամ +40.0 °C, 2006թ․),

Արտաշատում` 0.4 °C -ով (վերջին անգամ +40.0 °C, 2003թ.),

Աշտարակում՝ 0.3 °C-ով (վերջին անգամ +39.7 °C, 2003թ.):

Օգոստոսի 13-ին օդի առավելագույն ջերմաստիճանները գրանցվել են.

Երևանում՝ +40.7 °C,

Մերձավանում՝ +40.5 °C,

Արմավիրում՝ +40.0 °C:

Դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են տվյալ օրվա երբևէ գրանցված պատմական արժեքները.

Երևանում՝ 1.2 °C -ով (վերջին անգամ +39.5 °C, 2006թ.),

Մերձավանում՝ 0.9 °C -ով (վերջին անգամ +39.6 °C, 2006թ.),

Արմավիրում՝ 0.9 °C -ով (վերջին անգամ +39.1 °C, 1955թ.):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter