HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին վթարի հետևանքով երեք մարդ է զոհվել

Օգոստոսի 11-ին՝ ժամը 11։06-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 129-րդ կմ-ին բախվել են «Renault» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ Ռ, ԻԻՀ քաղաքացի) և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ Կ, ծնված 1965 թ). ճանապարհին վառելիքի արտահոսք է թափվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Հ Կ-ն (ծնված 2002 թ.) հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, այնուհետև «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և ճանապարհի միակողմանի երթևեկությունն ապահովելու նպատակով մոտոսղոցի օգնությամբ կտրել ճանապարհամերձ ծառերի ճյուղերը, հիդրավլիկ գործիքների միջոցով ավտոմեքենայից դուրս բերել վարորդ ՌԿ-ի, 2 ուղևորների դիերը, մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter