HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափի «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության հերթական դեպք․ ՊԵԿ

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի և Շնագիտական կենտրոն-բաժնի աշխատակիցները Մեղրիի մաքսային կետ-բաժնի մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած Իրանի քաղաքացի Մ․Մ․-ի կողմից շահագործվող ավտոբուսը: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Տրանսպորտային միջոցի զննության արդյունքում, ավտոբուսի խցիկից հայտնաբերվել է 2 մետաղյա էլեկտրական պոմպ, որոնց նկատմամբ Շնագիտական կենտրոնի շների կողմից նկատվել է  թմրանյութ հայտնաբերելու վարքագիծ: Նշված պոմպերի միջից մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել են մետաղյա գլանաձև տարաներ, որոնց վրա սոսնձված են եղել մետաղյա  փականներ։ Նշված մետաղական գլանաձև տարաները բացելուց հետո պարզվել է, որ գլանակներից յուրաքանչյուրում առկա է թափանցիկ պոլիէթիլենային թաղանթներով 5 փաթեթ:

Դրանք լցված են եղել «մարիխուանա» տեսակի թմրանյութին նմանվող դեղնականաչավուն զանգվածով։ Նշված մետաղական գլանաձև տարաների մեջ առկա զանգվածների քաշը կազմել է 1820 գրամ։

Տվյալ պահին պարզ չի եղել նշված մարիխուանա տեսակի թմրամիջոցի իրական հասցեատերը, ուստի որոշվել է իրականացնել համապատասխան օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Գլանակներում տեղադրվել են «մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներ և կազմակերպվել է դրանց տեղափոխումը Երևան։

Օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում,  փոխարինված զանգվածներով   մետաղյա էլեկտրական պոմպերը ստանալուց անմիջապես հետո, թմրանյութերի մաքսանենգություն կատարելու մեջ անմիջական ծագած հիմնավոր կասկածով Երևանի Տիգրան Մեծ պողոտայից ձերբակալվել և ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ԻԻՀ քաղաքացի ՍԿ-ն:

Վերջինս տեղափոխվել է Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների գլխավոր վարչություն։

Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմված մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրությունը, հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ միասին տրամադրվել է Քննչական կոմիտե:

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով»,- ասված հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter