HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՅԴ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

ՀՅԴ-ն նպատակահարմար չի գտնում Երևանի ավագանու ընտրություններին առանձնաբար իր համամասնական ցանկի առաջադրումը։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնից։

«Սեպտեմբերի 17-ին նախատեսվող Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենում Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների, մեր ժողովրդի առջեւ ծառացած բարդ աշխարհաքաղաքական մարտահրավերների եւ սպառնալիքների պայմաններում: 

Այս հանգամանքներով պայմանավորված՝ ի սկզբանե ՀՅԴ մոտեցումը եղել է այն, որ ընդդիմությունը Երևանի ավագանու ընտրություններին պետք է մասնակցի մեկ միասնական ցանկով:

Քանի որ նախընթաց շրջանում այս ձևաչափը հնարավոր չեղավ կյանքի կոչել, Հ. Յ. Դաշնակցությունը նպատակահարմար չի գտնում Երևանի ավագանու ընտրություններին առանձնաբար իր համամասնական ցանկի առաջադրումը:

Առաջադրումներից եւ գրանցված թեկնածուների ծրագրերի հրապարակումից հետո հանդես կգանք հավելյալ հայտարարությամբ»,- նշված է հաղորդագրությունում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter