Արցախում սննդամթերքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների տրամադրման համար դիմումների ընդունումը ժամանակավոր կդադարեցվի
Սննդամթերքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքատեսակների տրամադրման նպատակով քաղաքացիների կողմից ներկայացվող դիմումների ընդունումը ս.թ. օգոստոսի 9-ից ժամանակավորապես կդադարեցվի: Այս մասին տեղեկացնում է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը:
«Դիմումների ընդունման գործընթացի վերսկսման վերաբերյալ տեղեկատվությունը կհաղորդենք հավելյալ», - ասված է հայտարարության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել