HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում բարբառի լեզվակռվի պատճառով մարդ է սպանվել

2023 թվականի օգոստոսի 6-ին` գիշերը, ՆԳՆ ոստիկանությունից Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն է ստացվել հաղորդում այն մասին, որ նույն օրը աջ դաստակի շրջանում վնասվածքով «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ բուժօգնության է դիմել Գյումրի քաղաքի՝ 1983թ ծնված բնակիչ, ով հայտնել է, որ վնասվածքն ստացել է ընկերոջը դանակահարելու ընթացքում միջամտելու ժամանակ։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Նույն օրը նշված բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ բժշկական կենտրոնի բակում հայտնաբերվել է կողերի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով մոտ 36 տարեկան տղամարդու դի։ Պարզվել է, որ վերջինս հանդիսանում է 36-ամյա Ա Սարդարյանը։

2023թ օգոստոսի 6-ին ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2023թ օգոստոսի 5-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, Գյումրիում գործող ռեստորաններից մեկում բարբառի հետ կապված լեզվակռիվ է տեղի ունեցել նշված ռեստորանի երկու աշխատակցի միջև, որը, արդեն երկու կողմից այլ անձանց ներգրավմամբ, շարունավել է աշխատանքից հետո, այլ վայրում՝ «Ձկի ձոր» տանող ճանապարհին։ Նրանց միջև խոսակցությունը կրկին վերաճել է վիճաբանության, որի ընթացքում մասնակիցներից մեկը սուր կտրող ծակող գործիքով հարվածել և վնասվածքներ է հասցրել իր հետ վիճաբանողներից 30-ամյա տղամարդու աջ ձեռքին, ԱՍարդարյանի որովայնի հատվածին և դիմել փախուստի։ Ստացած վնասվածքներից Ա․ Սարդարյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Վնասվածք ստացած անձը, ինչպես նաև մահացած ԱՍարդարյանը ճանաչվել են տուժող։ Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են արնանման նյութի հետքից նմուշներ, վիճաբանության հետ հնարավոր առնչություն ունեցող հարմարեցված առարկա՝ մահակ, և այլ իրեր։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Ռեստորանից առգրավվել են դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող տեսագրությունները։

Դեպքի որոշ էական հանգամանքներ պարզելու և առերևույթ հանցանք կատարած անձին հայտնաբերելու վերաբերյալ հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն։

Իրականացված անհետաձգելի գործողությունների արդյունքում նշված անձը՝ Մասիս խոշորացված համայնքի բնակիչ 36-ամյա տղամարդը, հայտնաբերվել է Գեղարքունիքի մարզում և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Վերջինս ձերբակալվել է։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter