Արցախի խորհրդարանը արտահերթ նստաշրջան կգումարի ԱԺ նախագահի ընտրության օրակարգով
Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածների համաձայն՝ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ 2023 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 10 : 00-ին, կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած՝ ԱՀ Ազգային ժողովի նախագահի ընտրության օրակարգով: Այս մասին հաղորդում է Արցախի ԱԺ մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության Աժ նախագահ Արթուր Թովմասյանը հուլիսի 29-ին հրաժարականի դիմում է ներկայացրել։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել