Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին
Օգոստոսի 4-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտող Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին: Այս մասին հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությանը, քննարկեցին Արցախում ստեղծված հումանիտար աղետի և Հայաստանում ու Արցախում առկա անվտանգային խնդիրների հաղթահարման ուղիները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել