Պապիկյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Օգոստոսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին` Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը։
«Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել տիկին դեսպանին համագործակցության համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր»,- ասվում է :
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել